Մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ՝ Նիկոլը, ըստ էության, հասկացրել է, որ տեսանելի ապագայում դեռևս մտադիր չէ այդ հարցը ցանկացած գնով առաջ մղել. խնդիր ունի՝ նախ պարզելու դրա վերաբերյալ ժողովրդի ունեցած կարծիքն ու հանրային տրամադրությունները: 

 

Մասնավորապես՝ պնդելով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ Նիկոլը միաժամանակ հայտարարել է, որ նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, կա իր կողմից ՀՀ ժողովրդին առաջարկվող քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ՝ իր հիմնավորումներով: Իսկ ահա հանրաքվեի վերաբերյալ էլ ասել է, որ ժամկետների մասով դեռ ոչինչ հայտնի չէ. այս փուլում դեռևս կարիք կա ժողովրդի հետ երկխոսության: 

 

Ինչո՞ւ է Նիկոլը որոշել նոր Սահմանադրության ընդունման հարցում չշտապել՝ այն, ըստ էության կախվածության մեջ դնելով այնպիսի բաներից, որոնք իր ու իր քաղաքական թիմի համար ունեն զրոյական նշանակություն: Սահմանադրության   փոփոխությունը, գաղտնիք չէ, թուրք-ադրբեջանական հրոսկախմբի պարտադրանքն է Հայաստանին, և այդ մասին նույն Իլհամը բազմաթիվ անգամ ասել է բաց տեքստով, ինչին ի պատասխան Նիկոլը վերջին շրջանում լծվել էր հանրային կարծիքի մանիպուլացմանը՝ այդ նպատակով դիմելով նույնիսկ ցլերի օգնությանը: 

 

Ի՞նչ եղան ցլերը, հանդարտվեցի՞ն, թե՞ ընդամենը  խնդիր է  դրված այնպես անել, որ շատ չճա, որ թուրքերի կամքն են ուզում կատարել: Իսկ գուցե իրավիճակ է փոխվել միջազգային հարաբերություների ասպարեզում, և Սահմանադրության փոփոխության հարցը Նիկոլի պատվիատուները մղել են երկրորդ պլան: 

 

Համենայն դեպս՝ մի բան հստակ է՝ ժողովուրդը կամ գոնե դրա գիտակից մասը երբեք չի հանդուրժելու այնպիսի Սահմանադրություն, որտեղ արտացոլված չի լինի հայ մարդու ազգային շունչը: Մեզնից ջանում են սարքել լոկ «հարկ վճարող» ու բնական կարիքներով ապրող բիոզանգված, ինչը, իհարկե, չի ստացվի:  

 

Հայը հայ չի լինի, եթե Նիկոլն այս հարցում հաջողի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել